menu-iconlogo
logo

Բինգյոլ - Bingyol

logo
Lyrics
Երբ բաց եղան գարնան կանաչ դռները,

Քնար դառան աղբիւրները Բինգէօլի.

Շարուէ շարան անցան զուգուած ուղտերը,

Եարս էլ գնաց եայլաները Բինգէօլի:

Անգին եարիս լոյս երեսին կարօտ եմ,

Նազուկ մէջքին, ծով-ծամերին կարօտ եմ.

Քաղցր լեզուին, անոյշ հոտին կարօտ եմ,

Սեւ աչքերով էն եղնիկին Բինգէօլի:

Պա՜ղ-պա՜ղ ջրեր, պապակ շուրթըս չի բացուի,

Ծուփ-ծուփ ծաղկունք, լացող աչքըս չի բացուի,

Դեռ չտեսած եարիս,- սիրտըս չի բացուի,

Ինձ ի՜նչ, աւա՜ղ, բլբուլները Բինգէօլի:

Մոլորուել եմ, ճամբաներին ծանօթ չեմ,

Բիւր լճերին, գետ ու քարին ծանօթ չեմ.

Ես պանդուխտ եմ, էս տեղերին ծանօթ չեմ.

Քոյրիկ, ասա՛, ո՞րն է ճամբան Բինգէօլի:

Խոսք`Ա.Իսահակյանի

Երաժ՝ Ա․ Դալլաքյանի

Բինգյոլ - Bingyol by Garik/Sona - Lyrics & Covers