menu-iconlogo
logo

KAKACH

logo
avatar
3.33logo
🌍☆Talent(파🦋야)🌏logo
Uygulamada Söyle
Şarkı Sözleri
Երբ կակաչները կկարմրեն կամաչեն

Դու երևի էլ չվիճես հետս ու ինձ ճանաչես

Երբ ցերեկները կդառնան գիշերներ

Դու երևի վերևից բերես մի լուր արևից Ու ինձ շեղես

ցույց տաս լույսն ես Դուրս գաս հյուր գաս Հյուր գաս իմ հոգին շուռ տաս

Արևից ինձ լուր տաս

Բայց այդ ամենը երևի շատ երկար կտևի

Քո այդ հետքերի հետևից գալը ինձ քեզ մոտ չի բերի

Երբ որ ծառերը ծերացած կդառնան սպիտակ

Երբ որ ձմեռը նրանց կվերցնի իր թևի տակ

Դու էլի կսպասես, կսպասես որ ես գամ

Իսկ ես էլի ուրիշի հետքերով կգնամ

Թող բերեն րոպենները քեզ նվեր քո մեծ սերը

Ու բոլոր երազանքներդ կատարվեն նոր տարվա գիշերը

Ու կգա քո ժամանակը մի ասա ուշ ա

Դու թագուհի ես դու ձյունանուշ ես

Պետք չի ջնջել կամուրջները

Պետք չի հուսահատվել

Քո կյանքը քո հետ մեծ հույս ա կապել

Չկա անձրև բայց աչքերն են քո թաց սև

Քեզ փնտրելով ես մի ամբողջ կյանք եմ անցել

Մի քիչ մնաց հասնում եմ հավատացնում եմ

Արդեն խավարն անցնում ա ծաղիկներն էլ բացվում են

Երբ կակաչները կկարմրեն կամաչեն

Դու հաստատ էլ չես վիճի հետս ու ինձ կճանաչես

Երբ որ ամեն ինչ մի օր լավանա

Մի օր կասես լավ մնա

Ես կգնամ ու էլ չեմ մնա

Կամ էլ հակառակը կավելացնես կարագը

Կկտրես լավաշը պատրաստելով իմ նախաճաշը

Կամ էլ կմնաս մենակ ես էլ նույն տեսակ

Շրջապատից կզզվեմ ասելով տեսակ ես ճիշտ էի

Կամ էլ վերջնական հավես չկար

Երևի պետք չէր առանց հրավեր մտնել նկար

Երևի չարժեր հոգուդ լարերը շարժել

Առանց նրանց ձայնի շատ էիր վարժվել

Երևի պետք չէր հեչ սեր փնտրել քո մեջ

Հավատալով որ միշտ էլ լինելու է նոր էջ

Երբ որ լուսի կբացի փակ աստղերը

Կգտնես մի ակնթարթ ու կկորցնես սերը

Իսկ երբ էլի կբացվեն ծաղիկները

Կհասկանանք որ արդեն ուշ ա,

կհասկանանք ինքներես

Ու կփորձենք գնենք մի նոր ձև որ մեր սերը փորձենք

Նոր տարբերակներ ունենալով տարբերակներ

Կամ էլ կսպասենք կակաչներին ամաչող կարմիր

Չէ որ մենք էլ ենք մարդ սիրտ արյուն մարմին

3.33, KAKACH - Sözleri ve Coverları